Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորից սխալ մեկնաբանություն

11.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 8-ին <<Առավոտում>> հրապարակված <<Մարզպետի տեղակալը, ըստ էության չի պատասխանել տեղեկատվության վերաբերյալ մեր հարցմանը>> նյութի հեղինակը` Ոսկան Սարգսյանը, սխալ մեկնաբանություն է կատարել, երևի ըստ էության, չհիշելով սեփական հարցման բովանդակությունը: Նշում է, թե հարցրել է արտերի քանակի մասին, իսկ Տավուշի մարզպետարանը պատասխանել է արտհնձի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բառացի մեջբերում ենք 24. 08. 2012 թ. կատարած նրա հարցման մեջ նշված հարցը. <<Այս տարի Տավուշի մարզի համայնքներում որքան հեկտար աշնանացան ցորեն է հնձվել: Խնդրում եմ ըստ համայնքների նշել, թե որ համայնքում ինչքան հացահատիկ, աշնանացան ցորեն է հնձվել>>: Որպես փաստացի ապացույց կից ներկայացնում ենք Ոսկան Սարգսյանի հարցման պատճենը:
Պետք է նշել նաև, որ Ոսկան Սարգսյանին մի քանի անգամ մեր կողմից զգուշացվել է, որպեսզի նա հարցումները կատարի պատշաճ կերպով: Սակայն նա շարունակում է նույն` անհասկանալի ձեռագրով ու ոճով հարցումների շարքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29