Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԵՐԱՇԽԻՔ

06.09.2012

Մինչ հիմնական թեմայի` համագործակցային համաձայնագրերի քննարկմանն անդրադառնալը, աշխատանքային խումբը մասնակիցների համար արդեն իսկ բանախոսել էր Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխումների, տարածքային սոցիալական պլանավորման մեթոդաբանության, սոցիալական կարիքների գնահատման, 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին, <<Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման>> փորձնական ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը  և Համայնքների ֆինանսիստների միավորումը  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի աջակցությամբ  մարզի տարածաշրջանային կենտրոններում  իրականացրեցին թեմատիկ քննարկումներ <<Տավուշի մարզի սոցիալական բնագավառի ծառայությունների միջև համագործակցության ինստիտուցիոնալացում>> թեմայով: ծառայությունների միջև ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման, գործընթացի խթանման և խոչընդոտող հարցերի վերաբերյալ:

Համագործակցային համաձայնագրերի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների մասնակիցները, որոնք ներկայացնում էին սոցիալական բնագավառը , ինչպես նաև հասարակության խնդիրները  ներկայացնող  խոշոր համայնքների ակտիվ խմբերը և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, իրենց տեսակետները ներկայացրեցին թեմայի շուրջ:

Քննարկումների մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները և նկատառումները հիմք կհանդիսանան հետագայում մեր իրականության մեջ իրատեսորեն ներդնել այն արդյունավետ եղանակները, որոնց շնորհիվ կկայանա առավել արդյունավետ սոցիալական համագործակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29