Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՎԵՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

04.09.2012

   Օրերս  կրկին բարեգործական  այցով   ՀՀ   Տավուշի  մարզում  էր  Ֆրանսիայի  Նիս  քաղաքի  <<Հայաստանի  մանկազարթման  ընկերության>>  նախագահ  տիկին  Անահիտ  Օհանյանը:  Նոր  ուսումնական  տարվա շեմին  մարզի    հինգ  համայնքների`   Գետահովիտի,  Գանձաքարի,  Ազատամուտի,  Այգեհովիտի  և  Սարիգյուղի,  նախադպրոցական  ուսումնական  հաստատությունների  սաները   նվերներ ստացան   Ֆրանսիայից, որոնք նրանց հանձնեց  տիկին Օհանյանը:   Մանկապարտեզներին  հատկացված  գրենական  պիտույքները   և  խաղալիքները  /թվով  31  անուն/  մեծ  խանդավառություն  առաջացրին  և  սաների,  և  մանկավարժական  անձնակազմի  մոտ:    Երեխաների  բազմակողմանիորեն  զարգացմանը  նպաստող  խաղալիքներով  մանկապարտեզներում  կհարստացվեն  խաղային  անկյունները: Զարգացնող  միջավայրը  կնպաստի  յուրաքանչյուր  երեխայի  ստեղծագործական  ներուժի  բացահայտմանն  ու  դրսևորմանը:  Խաղալիքներից  և  գրենական  պիտույքներից  բացի,  տիկին  Օհանյանը  նշված   մանկապարտեզներից յուրաքանչյուրին, նրանց   սաների  թվին  համապատասխան,     երեխաների  մաթեմատիկական  պատկերացումների  ձևավորմանը  նպաստող  վարժությունների  փաթեթներ հանձնեց:Տիկին  Օհանյանը  հույս  հայտնեց,  որ  մանկապարտեզներին  հատկացված  նյութերը    կծառայեն նպատակին: 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03