Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՎԵՐՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ
04.09.2012

Օրերս կրկին բարեգործական այցով ՀՀ Տավուշի մարզում էր Ֆրանսիայի Նիս քաղաքի <<Հայաստանի մանկազարթման ընկերության>> նախագահ տիկին Անահիտ Օհանյանը: Նոր ուսումնական տարվա շեմին մարզի հինգ համայնքների` Գետահովիտի, Գանձաքարի, Ազատամուտի, Այգեհովիտի և Սարիգյուղի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները նվերներ ստացան Ֆրանսիայից, որոնք նրանց հանձնեց տիկին Օհանյանը: Մանկապարտեզներին հատկացված գրենական պիտույքները և խաղալիքները /թվով 31 անուն/ մեծ խանդավառություն առաջացրին և սաների, և մանկավարժական անձնակազմի մոտ: Երեխաների բազմակողմանիորեն զարգացմանը նպաստող խաղալիքներով մանկապարտեզներում կհարստացվեն խաղային անկյունները: Զարգացնող միջավայրը կնպաստի յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու դրսևորմանը: Խաղալիքներից և գրենական պիտույքներից բացի, տիկին Օհանյանը նշված մանկապարտեզներից յուրաքանչյուրին, նրանց սաների թվին համապատասխան, երեխաների մաթեմատիկական պատկերացումների ձևավորմանը նպաստող վարժությունների փաթեթներ հանձնեց:Տիկին Օհանյանը հույս հայտնեց, որ մանկապարտեզներին հատկացված նյութերը կծառայեն նպատակին: