Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2012

31.08.2012

                                                                        Հարգելի տավուշցիներ, սիրելի աշակերտներ,

                                                                        ուսանողներ և մանկավարժներ

     Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստությունն է և յուրաքանչյուրս պարտավոր ենք պահպանել այն, ըստ արժանվույն գնահատենք և օգտագործենք ի շահ հայրենիքի:
     Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Գիտելիքի եւ կրթության ձգտումը հայի ազգային բնավորության մասն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը: Այսօր գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն է, մարդկության առաջընթացի ամենակարևոր նախապայմանը: Եթե հասարակությունը կրթված է, ապա պետության վաղվա օրը երաշխավորված է: Հայրենասեր, բանիմաց ու կիրթ սերունդ դաստիարակելու գործում մենք բոլորս պետք է ունենանք բարձր քաղաքացիական պատասխանատվություն:
     Սիրելի դպրոցականներ ևս մեկ անգամ շնորհավորում եմ ուսումնական նոր տարվա և Գիտելիքի օրվա առթիվ, ուսման մեջ ունեցեք ձեռքբերումներ ու հաջողություններ, դուք պետք է կառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան:
   Սիրելի` մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ և համոզված եմ, որ պատասխանատու ու շնորհակալ Ձեր գործը նվիրական և բեղուն կլինի այս տարի ևս:
    Բարի երթ Ձեզ:

 

                                           

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03