Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունում

29.08.2012

  Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ  մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ինստիտուտի մասնագետներ, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ: 

    Մարզի դպրոցների նախորդ ուսումնական տարվա ամփոփ տվյալները, ինչպես նաև գալիք ուսումնական տարվա անելիքները ներկայացրեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը:  Մասնավորապես Աշոտ Փաշինյանն անդրադարձավ մարզի դպրոցների աշակերտների թվին, առարկայական օլիմպիադաներում  մեր մարզի ներկայացուցիչների մասնակցությանը և 2006 թվականից Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին:

    Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Նա իր խոսքում մասնավորապես անդրադարձավ էքստեռն քննությունների կազմակերպման գործընթացին, խոսեց մարզում ներառական կրթության հաջողությունների և կրթական ոլորտում իրականացված բարեփոխումների մասին:

    Առաջիկա ուսումնական տարվա առթիվ իրենց հուզող հարցերի, խնդիրների մասին ելույթներ ունեցան մարզի դպրոցների տնօրենները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18