Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված հանդիպում Տավուշի մարզպետարանում

29.08.2012

   ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության  ներկայացուցիչները համագործակցելով ՀՀ  Տավուշի մարզպետարանի հետ պարբերաբար կազմակերպում են հանդիպումներ հասարակության տարբեր շերտերի և տնտեսության բնագավառների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ հանդիպումների ընթացքում լսվում են տարաբնույթ հարցեր, որտեղ ուղղակի շփումների միջոցով ոստիկանության ներկայացուցիչները, մարզային և համայնքային կառույցները, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները բաց և թափանցիկ քննարկումների միջոցով ձևավորում են ընդհանուր և ընդունելի մոտեցումներ տարբեր երևույթների նկատմամբ:  Օրերս Տավուշի մարզպետարանում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և  մարզպետարանի նախաձեռնությամբ կարզմակերպվել էր հերթական հանդիպում մարզի իրավապահ մարմինները  ներկայացնող պաշտոնատար անձանց, կրթական և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ինչպես նաև անտառտնտեսությունների ու բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ:                                      
   Հանդիպման ընթացքում քննարկվեցին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների պատճառներն ու դրանց բացահայտումը, ինչպես նաև բնապահպանական հարցեր:  ՀՀ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը նշեց, որ մարզում 2010 թվականից սկսած նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, և ավելացրեց, որ եթե 2011 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել էր 11 դեպք` 21 անչափահասի մասնակցությամբ, ապա  2012 թվականի առաջին կիսամյակում  արձանագրվել է 8 դեպք` 11 անչափահասի կողմից: Ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Ավթանդիլ Մարկոսյանը: Նա նշեց, որ անչափահասների կողմից կատարված իրավախախտումների 60 տոկոսը  կազմում են գողությունները: Հանդիպմանը ծավալվեց ակտիվ քննարկում բոլոր ներկաների մասնակցությամբ: Բոլոր հարցերին տրվեցին հիմնավոր պատասխաններ, իսկ հնչեցված առաջարկությունները ընդունվեց ի գիտություն բոլոր ներկաների կողմից, հետագայում աշխատանքները էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18