Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման>> ծրագրի շրջանակներում լուծվում են կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ

24.08.2012

      ՀՀ նախագահի 2008 թվականի ՀՀ Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի ընթացքում արծարծված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մեջ էին մտնում մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման և գազիֆիկացման խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքները:
      Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի, <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման>> ծրագրի ներկայացուցիչ Գեորգի Գևորգյանի, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների շինարարների, մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվեցին իրականացվող աշխատանքների ծավալների, ժամկետների պահպանման, համայնքապետերի շինթույլտվությունների ստացման վերաբերյալ հարցեր: ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանձնարարություններ տվեց շինարարներին պահպանել աշխատանքների կատարման որակը և պայմանագրով նշված ժամկետները: Հատուկ ուշադրություն դարձվեց շինարարական աշխատանքների ընթացքում վերականգնողական աշխատանքների որակյալ կատարման խնդրին: Հանդիպումից անմիջապես հետո մասնակիցներն այցելեցին այն համայնքները, որտեղ պետք է իրականացվեն ջրամբարների կառուցման, ջրամատակարարման, գազատարների կառուցման, գազիֆիկացման և նման բնույթի այլ աշխատանքներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56