Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆինանսական գիտելիքը կուտակային կենսաթոշակային համակարգում
26.07.2012
Տավուշի մարզպետարանի և <<ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի>> ընկերության նախաձեռնությամբ Իջևանի մեծահասակների կրթության կենտրոնում կազմակերպվել Էր հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող արմատական կենսաթոշակային բարեփոխումները: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով <<ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի>> ընկերությունը հրատարակել է <<Ֆինանսական գիտելիքը կուտակային կենսաթոշակային համակարգում>> գրքույկը, որից մեկական օրինակ տրվեց հանդիպման մասնակիցներին, ծավալվեց ակտիվ քննարկում: Մասնակիցները, որոնց շարքում էին մարզպետարանի ներկայացուցիչներ, բուժհիմնարկների ղեկավարներ, կրթական հաստատությունների հաշվապահներ, տվեցին իրենց հուզող հարցերը: Դրանք հիմնականում կապված էին կուտակվող գումարների հետ վերադարձման, գնաճի, ներդրվող ծրագրի ռիսկայնության հետ: