Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հասարակական լսում հաշմանդամների կրթական հիմնախնդիրները թեմայով

26.07.2012

Ս/թ հուլիսի 25-ին ժամը 12:00-ին Իջևանում` Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Հաշմանդամների կրթական հիմնախնդիրները Տավուշի մարզում» Հանրային լսում, որն իրականացնում է ««Աստղիկ»Հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա» հկ-ն` Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակի և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ : Ծրագրի նպատակն է Հաշմանդամների հիմնախնդիրներին առնչվող Մարզային ծրագրերում բարելավել համագործակցությունը մարզպետարանի, ՏԻՄ-երի, հկ սեկտորի միջև, ապահովելով հանրության տեղեկացվածությունը և մասնակցությունը: Ինչպես հայտնի է հանրապետությունում առաջին և միակ մարզը Տավուշն է, որտեղ բոլոր հանրակրթական դպրոցներում կիրառվում է ներառական կրթությունը: Մինչև վերջերս հատուկ կարիքներով երեխաները դուրս մղված էին հասարակական լայն շրջանակներից, իսկ հիմա նրանց առջև բացվել են հանրակրթական դպրոցների դռները: Դպրոցներն այս պարագայում լուծում են երկու խնդիր. ուսուցում և ինտեգրում: Ինչպես հասարակական լսումների ընթացքում նշեցին բանախոսները, ուսումնասիությունները ցույց են տվել, որ ներառական կրթությունը դրական է անդրադառնում նաև հատուկ կարիքներ չունեցող երեխաների վրա` նրանց մեջ առաջացնելով ուշադրություն ու հոգատարություն: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ համայնքնրում խնդիր է համագործակցության ընդլայնումը, ծնողների փոխադարձ վստահության ամրապնդումը և փոխօգնությունը: Համայնքներում եղել են առաջարկներ ներառական կրթությունն սկսել մանկապարտեզներից:
Հասարակական լսման ընթացքում քննարկվեցին նաև Տավուշի մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, ներառական դպրոցից դեպի համընդհանուր ներառական կրթություն, ներառական կրթությունը և համագործակցությունը համայնքներում, կրթական համակարգում անարգել միջավայրի քաղաքաշինական խնդիրները և այլ թեմաներ, որոնք ներկայացրին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, <<Աստղիկ>> ՀԿ-ի նախագահ Լևոն Ներսիսյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի մասնաճյուղերի տնօրենները, <<Նոյաստղ>> ՀԿ-ի նախագահ Էմմա Ալեքսանյանը, դպրոցների տնօրեններ, այլ բանախոսներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59