Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրականություն դարձավ ևս մեկ խոստում
23.07.2012
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական այցի շրջանակներում Տավուշի մարզի Տավուշ և Սարիգյուղ համայնքներից երկու բազմանդամ ընտանիքի համար սեփական կացարան ունենալու խնդիր էր բարձրացվել: Տավուշ գյուղի բնակիչ Ռուբեն Սմբատյանը, որ նաև զինվորական է, ունի 8 երեխա և բնակվում էր գյուղի ծայրամասում գտնվող անասնապահական ֆերմայում: Իսկ Սարիգյուղի բնակչուհի Նելլի Չարչյանը 6 երեխայի հետ /որոնցից 5-ը` անչափահաս/ ընդհանրապես անօթևան էր:
Օրերս 2 բազմազավակ ընտանիքն էլ տոնել են բնակարանամուտ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով ընդհանուր 9 մլն դրամ է հատկացվել Սմբատյանների և Չարչյանների ընտանիքներին, որով նրանք բնակարաններ են գնել իրենց համայնքներում: