Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրավական տեղեկատուի շնորհանդես մարզպետարանում

18.07.2012

<<Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն>> հասարակական կազմակերպությունը <<Միջազգային համագործակցության գերմանական ընկերություն>> ՍՊԸ-ի ֆինանսավորմամբ հրատարկել է իրավական տեղեկատու կանանց համար, որի շնորհանդեսն օրերս տեղի ունեցավ Տավուշի մարզկենտրոնում մարզպետարանի և ՙՙՀայ օգնության միություն՚՚ միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ: Շնորհանդեսին մասնկացում էին մարզպետարանի առանձին ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, <<Երեխայի և ընտանիքի աջակցություն>> համայնքային կենտրոնների ներկայացուցիչներ: <<Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն>> ՀԿ նախագահ, գրքի մասնագիտական խմբագիր Արման Խաչատրյանը և ծրագիրը համակարգող Վարուժան Անտոնյանը համառոտ ներկայացրին իրավական ուղեցույցը, տվեցին պարզաբանումներ գրքի բաժինների մասին, նշելով, որ այն արծարծում է ընտանեկան, աշխատանքային և առողջության պահպանման, կանանց իրավունքներին առնչվող հարցեր: Տեղեկատուին բնորոշ է մատուցման մատչելիությունը, այն նպատակ ունի կանանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին, իրավունքների օգտագործման և պաշտպանության եղանակներին: Խմբագրակազմը կազմել է տեղեկատուն` ցանկանալով օգնել կողմնորոշվելու առավել հաճախ հանդիպող իրավիճակներում: Շնորհանադեսի ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում տեղեկատուի տարբեր բաժինների վերաբերյալ: Մասնակիցներն ընդհանուր առմամբ տեղեկատուն համարեցին անհրաժեշտ և օգտակար ձեռնարկ բոլորի համար: Բոլոր մասնակիցներին կազմակերպությունը նվիրեց տեղեկատուի մեկական օրինակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57