Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

12.07.2012

2012թ. հուլիսի 12-ին Տավուշի մարզպետարանում՝ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական  ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին տասնհինգ քաղաքացիներ Իջևան, Դիլիջան քաղաքներից և տարածաշրջանի գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասներեք քաղաքացիներից հինգը դիմել էին աշխատանքի տեղավորման, մեկը՝ ֆինանսական աջակցության, յոթը` այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդիրների վերաբերյալ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29