Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

10.07.2012

Հուլիսի 10-ին կայացած Տավուշի մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցությունում ոլորտ առ ոլորտ քննարկվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները: Մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության վարչությանը հանձնարարական տվեց հետամուտ լինել ՀՀ պետական բյուջեի միջոցներով 3-րդ հրատապ ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, որպեսզի դրանք լինեն որակով և կատարվեն ժամանակին: Տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով ու ֆինանասական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություններին հանձնարարվեց վերջնական ամփոփել համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային տվյալները և պատրաստել հարցի քննարկումը առաջիկա մարզխորհրդի նիստի համար:
Մարզպետը տեղեկացրեց, որ Իջևանի քաղաքապետարանն արդեն հաշվարկում է նախորդ օրվա ուժեղ քամիների վնասները, արդյունքները պարզ լինելուց հետո կորոշվեն նաև հետագա քայլերը դրանց վերացման ուղղությամբ: Հանձնարարականներ ստացան նաև գյուղատնտեսության և բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունները, որոնց մասին տեղեկատվությունը կլսվի հաջորդ աշխատանքային խորհրդակցությունում:
Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումներին մարզպետ Արմեն Ղուլարյանը հանձնարարեց ուշադիր լինել մարզպետարանի կայքի լրացման աշխատանքներին, կայքում տեղադրելու համար տրամադրել ճշգրիտ և հստակ տեղեկատվություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29