Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիրներ
15.06.2012
![](http://tavush.mtad.am/files/n_pics/1602_s.jpg)
Հունիսի 14-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին հարցեր մարզի համայնքների խմելու ջրի մատակարարման բարելավման վերաբերյալ: Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Արմեն Ղուլարյանը , մասնակցում էր <<Հայջրմուղկոյուղի>> ընկերության աշխատանքային խումբը գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ղեկավարությամբ: <<Հայջրմուղկոյուղի>> ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տեղեկացրեց, որ 2012 թվականին սկսվում է նախագծանախահաշվային աշխատանքների կազմումը Դիլիջան քաղաքում կոյուղու և Շամախյան թաղամասի ջրամատակարարման համակարգերի, Իջևանում` քաղաքի ներքին ցանցի , Ազատամուտում` կապտաժների, ջրամբարների, քլորկայանի և խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման համար: Իսկ 2013-ին մեկնարկելու են դրանց շինարարական աշխատանքները: Մարզպետ Արմեն Ղուլարյանը բարձրացրեց նաև Բերդ և Նոյեմբերյան քաղաքների ջրամատակարարման բարելավման հարցը: Ըստ Պատրիկ Լորենի, 2012 թվականին նախատեսվում է նաև իրականացնել այդ համայնքների ջրի ներքին ցանցերի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվյին աշխատանքները, 2013 թվականի կեսերից կսկսվի նաև դրանց հիմնանորոգումը: