Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օծվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
29.05.2012
Մայիսի 26-ին օծվեց և մեծ շուքով բացվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Այն կառուցվել է նախկին եկեղեցու վայրում և կրում է նույն անունը: Սուրբ Ամենափրկիչի շինարարությունը նախաձեռնել ու հովանավորել են իջևանցի, այժմ Ուկրաինայում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանն ու նրա եղբայրներ Ֆրունզ և Պետրոս Ղազարյանները: Հանդիսավոր բացման կապակցությամբ Իջևան էին ժամանել բազմաթիվ հյուրեր Ուկրաինայից, մարզի մյուս համայնքներից և այժմ տարբեր եկրներում բնակվող իջևանցիներ: Եկեղեցին օծվեց Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ: Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Ղազարյան եղբայրներին հանձնեց հայ եկեղեցու բարձրագույն պարգևը` <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց եղբայրներին մեծ բարեգործության համար և նրանց հանձնեց <<Պատվավոր տավուշցի>> կոչում շնորհելու մասին հավաստագրեր:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ժողովրդին մատուցվեց մատաղ: