Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

24.05.2012

12-ամյա կրթական համակարգի պահանջներով պայմանավորված՝ 2012 թվականի գարնանային զորկոչը նախորդ տարիների համեմատ կավարտվի ավելի ուշ՝ հուլիսի վերջին: Իսկ զորակոչը Տավուշի մարզում մեկնարկեց մայիսի 23-ին: Մարզկենտրոն Իջևանի զինկոմիսարիատում նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու առթիվ կազմակերվել էր հանդիսավոր արարողություն, որին ներկա էին բազմաթիվ երիտասարդներ, ծնողներ ու հարազատներ: Իջևանի գնդի փողային նվագախմբի հայրենասիրական խրոխտ հնչյունների ներքո նորակոչիկներին շնորհավորեցին և բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին Իջևանի զինկոմ, փոխգնդապետ Գարիկ Սարգսյանը, զինկոմի տեղակալ, մայոր Արծրուն Խաչատրյանը, Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը, ծնողներ: Միջոցառումը համեմված էր գեղարվեստական հետաքրքիր համարներով:
Մարզի մյուս քաղաքներում՝ Նոյեմբերյանում և Դիլիջանում, գարնանային զորակոչի մեկնարկը կտրվի մայիսի 25-ին, իսկ Բերդում՝ մայիսի 28-ին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57