Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելություն մարզպետարանում

24.05.2012

<<Առողջ սկիզբ>> ծրագրի շրջանակներում մայիսի 23-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը, որը <<Առողջ սկիզբ>> ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում է ներառական կրթության մոդելի ներդրմանը ծանոթանալու նպատակով: <<Առաքելություն Արևելք>> դանիական միջազգային կազմակերպությունը, որ <<Առողջ սկիզբ>> ծրագրի իրականացնողներից է Հայաստանում, նույն ծրագրի շրջանակներում ներառական կրթության մոդելը ներդնում է նաև Տաջիկստանի Հանրապետությունում: Այս այցելությունը նույնպես կազմակերպվել էր <<Առաքելություն արևելք>> կազմակերպության աջակցությամբ և համարվում է ծրագրի բաղադրիչներից:
Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, ծանոթացրեց նրանց այն գործընթացներին, որոնք անցել է մեր մարզը ներառական կրթության ոլորտում: Հայտնի է, որ հանրապետությունում առաջինը Տավուշի մարզում է ներառական կրթությունը ներդրվել` հիմքում ունենալով << Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունների մեծ փորձն ու ներուժը: Իսկ Տավուշի դրական օրինակով այսօր կրթության այդ մոդելը կիրառվում է նաև մյուս մարզերում: Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը ներկայացրեց ներառական կրթության առաջին օրվանից սկսած կազմակերպական աշխատանքները, այդ ճանապարհին հանդիպած խնդիրները, դրանց հաղթահարմանն անհրաժեշտ լուծումները:
Տաջիկստանի Հանրապետության պատվիրակության անդամները, որոնք տարբեր մարզային կառույցների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ էին, շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին` կարճ ժամանակահատվածում տված բովանդակալից տեղեկատվության համար, ինչպես նաև նշեցին, որ այցի ընթացքում ուսումնասիրել են ներառական կրթության ոլորտում մարզի փորձը և հաճելիորեն զարմացած են ստացված արդյունքներով:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03