Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.05.2012

Սիրելի շրջանավարտներ

Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական վերջին օրվա ու վերջին զանգի կապակցությամբ: Թող այդ զանգի ղողանջներն ավետեն ձեզ սպասվելիք երջանիկ կյանքի մասին: Դուք, Հայաստանի Հանրապետության տասներկուամյա կրթության համակարգին անցնելուց հետո, առաջին շրջանավարտներն եք և միշտ ձեր յուրօրինակ տեղը կունենաք կրթության ոլորտի պատմության մեջ: Այսօր դուք կանգնած եք ձեր կյանքի կարևորագույն ճամփաբաժանին. հետևում մնացին անհոգ մանկությունն ու պատանեկությունը, ապագայում են` հասուն կյանքի տարիները: Հուսով եմ, որ ձեռք եք բերել այն անհրաժեշտ գիտելիքները, որոնց վրա կկառուցեք ձեր արժանապատիվ կյանքը: Գիտելիքներով զինված, ապագայի նկատմամբ հույսով ու հավատով. միայն այսպես կարող եք կերտել և ձեր ապագան, և արժանի ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում:
Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև Ձեզ: Այսօր նաև Ձեր տոնն է, քանզի հերթական մի սերնդի կրթել ու ճանապարհում եք դեպի մեծ կյանք:
Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ ձեզ հաջողություն, նպատակների ու իղձերի իրականացում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18