Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակի օրը Տավուշի մարզում
25.04.2012
Տավուշի մարզում Հայոց մեծ եղեռնի` ապրիլի 24-ի օրը սկսվեց ոգեկոչման և հիշատակի արարողություններով: Մարզկենտրոն Իջևանում վաղ առավոտից 1915 թվականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը ծաղիկներով և ծաղկեպսակներով էր պատվում: ՔաղաքիՍահմանադրության հրապարակից մարդկանց երթը, որը գլխավորում էին մարզի ղեկավարությունը, քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ ,ուղղություն վերցրեց դեպի հուշահամալիր: Հուշարձանին ծաղկեպսակ դրեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարեց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: Հուշահամալիրի տարածքում կազմակերպվել էր նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդես Մեծ եղեռնի թեմաներով: Մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր ձգվեց մինչև ուշ երեկո: