Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բազմաստիճան համակարգի ներդրմանը

05.04.2012

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բազմաստիճան համակարգի ներդրման և այդ գործընթացում ֆինանսական գիտելիքների անհրաժեշտության մասին բնակչությանն իրազեկելու նպատակով, ,,Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոփումների համատեքստում,, ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում մարզի կրթության, առողջապահության, ֆինանսական ու սոցիալական ոլորտների պատասխանատուների ու ներկայացուցիչների, բնակչության հետ: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի և ,,Ֆինանսաբանկային քոլեջ,, հիմնադրամի համագործակցությամբ: Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև մարզպետարանները, և Տավուշի մարզը ութերորդն է, որտեղ նման հանդիպում կազմակերպվեց: Հանդիպման մասնակիցներին ու ծրագիրը ողջունեցին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ,,Ֆինանսաբանկային քոլեջ,, հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը: Այնուհետև ,,Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում,, թեմայով ներկայացմամբ հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի խորհրդատու Սուսաննա Կարապետյանը, ավագ իրավախորհրդատու Արսեն Մանուկյանը, կենսաթոշակային հարցերով իրավախորհրդատու Ստելլա Միքայելյանը, ովքեր էլ պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57