Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Բագրատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու հարցը

04.04.2012

ՀՀ Տավուշի մարզպետի 2012 թվականի փետրվարի 27-ի թիվ 7-Ա կարգադրությամբ ստեղծված` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովը գումարեց իր առաջին նիստը, որտեղ քննարկեց Բագրատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու հարցը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ներկա էին բոլոր անդամները: Բագրատաշեն համայնքի ղեկավար Ա. Մակյանը, դիմելով հանձնաժողովին, ներկայացրել էր բացատրություն այն մասին, որ համայնքի տարածքում կա միայն մեկ աղբակուտակման վայր, որը գործում է ավելի քան 50 տարի, և ներկայումս դարձել է անհնարին դրա շահագործումը: Միևնույն ժամանակ նա ներկայացրել է , որ Բագրատաշեն-Դեբեդավան միջհամայնքային ճանապարհի 3-րդ կիլոմետրում, ձախակողմյան հատվածում, 4,31 հա արոտավայր կա, որը չի օգտագործվում բնակավայրից հեռու գտնվելու պատճառով: Համայնքի առաջարկությամբ դրանից 2,2 հա-ը , որ ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում և համապատասխանում է սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափին, հարմար է աղբավայրի համար, և այնտեղ կկուտակվի, ինչպես համայնքի, այնպես էլ նոր կառուցվող մաքսակետի շինարարական աղբը: Հանձնաժողովը քննարկեց նշված 2,2 հա հողատարածքի նպատակային նշանակության փոփոխման` էներգետիկ, կապի և տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների` գործառնական նշանակությունը կոմունալ ենթակառուցվածքայինի փոխելու հարցը և տվեց դրական եզրակացություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57