Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերանորոգվել է Իջևան քաղաքի ՍՕՍ մանկատուն տանող ավտոճանապարհը

29.03.2012

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների 2-րդ ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Իջևան քաղաքի ՍՕՍ մանկատուն տանող ավտոճանապարհը: Իրականացվել են 317 գծմ ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, իջատեղերի նորոգման, դիտահորերի վերականգնման և մի շարք հողային ու անվտագության խնդիրների կարգավորման աշխատանքներ: Նշված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են <Ճաննախագիծ ինստիտուտ> ՍՊԸ-ի կողմից: Նախահաշվային արժեքը կազմել է 25,5 մլն դրամ: Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ աշխատանքներն իրականացրել է <Իջևանի ՃՇՇ> ՓԲԸ-ն` պետական միջոցների հաշվին կնքված 18,6 մլն դրամ պայմանագրային արժեքով: Տեխնիկական հսկողությունն <Հալդի Քոնսալթ> ՍՊԸ-ինն է: ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի կողմից 3,4 մլն դրամի ներդրում է կատարվել ծրագիրն ամբողջապես ավարտելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27