Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԻՋԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ

29.03.2012

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց դպրոցականների շախմատի 6-րդ օլիմպիադայի 3-րդ՝ մարզային փուլը, որին մասնակցում էին նախորդ՝ ներդպրոցային, ապա համայնքային փուլերում հաղթած 4 թիմեր՝ Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան դպրոցի, Ջուջևանի, Բերդի վարժարանի և Իջևանի ավագ դպրոցի շախմատիստները: Թիմերը մրցեցին 3 տղա և 1 աղջիկ կազմով: Շրջանային պայքարի արդյունքում հաղթեց Իջևանի ավագ դպրոցի թիմը՝ իրավունք նվաճելով մասնակցելու հանրապետական փուլին: Բերդի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանները ներկայացնող թիմերը գրավեցին համապատասխանաբար 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը: Իմաստուն խաղի փոքրիկ վարպետների համար մրցանակներ էր պատրաստել ընդհանուր բարեգործական միությունը: 1-ին տեղ գրաված թիմի անդամները պարգևատրվեցին նեթբուքներով, իսկ մարզիչները՝ շախմատի ժամացույցներով: 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը ստացան ցուցադրական շախմատի տախտակներ: Միջոցառումը կազմակերպել էին շախմատի մարզային ֆեդերացիան և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56