Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագիրն առաջ է ընթանում

27.03.2012

2011 թվականի մարտին Ֆրանսիայում, Ֆրանսիայի տնտեսական նախարար, Օ-Դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրեցին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր, որը 3 տարի ժամկետով ապահովում է Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունը Տավուշի մարզին: Ծրագիրն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, իր մեջ ներառում է անասնապահության, այգեգործության և ոռոգման համակարգերի վերականգնման բաղադրիչներ և նպատակ ունի նոր աշխատատեղերի բացման ճանապարհով նպաստել սոցիալական խնդիրների լուծմանը և աղքատության կրճատմանը: Համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո Օ-Դը-Սենի միջոցներով մարզում բավականին աշխատանքներ են կատարվել: <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը, ով համակարգում է Օ-Դը-Սենի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, ներկայացնելով աշխատանքների կատարման փուլերը, տեղեկացրեց, որ 2011 թվականին հատկացված գումարի սահմաններում արդեն հիմնական աշխատանքները կատարվել են: Անասնապահության բաղադրիչով առաջին փուլով 50 կով է բաժանվել գյուղացիներին: Լուսաձոր համայնքի տարածքում կառուցվել է անասնագոմ` նախատեսված 200 կովի համար: Գնվել է նաև ջերսեյ տեսակի 80 գլուխ կով, որոնց մեծ մասն արդեն կթու է:
Ծրագրի ընթացքը, ինչպես նաև հետագա անելիքները քննարկելու նպատակով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Օ-Դը-Սեն նահանգի խորհրդի միջազգային համագործակցության բաժնի տնօրեն Օդ Րոնսեն Լորանսոնի, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի փոխնախագահ Միշել Փարեմուզյանի ղեկավարած աշխատանքային խմբի մասնակցությամբ:
Ծրագրի պատասխանատուերը տեղեկացրին, որ ներկրված կովերը բարձր կաթնատվություն ունեն, իսկ յուղայնությունը հասնում է 6,5 տոկոսի: Սա նշանակում է, որ հնարավոր է ստանալ բարձրորակ կաթնամթերք: Քննարկման հիմնական թեմաներն էին կաթի վերամշակման ընթացքն ապահովելու , նոր մինի ֆերմաներ հիմնելու հարցերը: Ծրագրում պանրի արտադրություն ունենալն է, որը կհստակեցվի մասնագետի ուսումնասիրություններից հետո: Մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզի բոլոր տարածաշրջանները ծրագրում ընդգրկելու նպատակով, առաջարկեց մինի ֆերմաները հիմնել Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի տարածաշրջաններում: Առաջիկա երկու օրերի ընթացքում աշխատանքային խումբը կլինի տեղերում տարածքներն ուսումնասիրելու նպատակով:
Մայիսին կկայանա <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի հաշվետու ժողովը, որտեղ կներկայացվեն կատարված աշխատանքներն ամբողջությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03