Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկման մասնակիցներն արտահայտվեցին ծրագրի արդյունավետության ու շարունակականության օգտին

14.03.2012

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հայ-շվեյցարական միջկառավարական համաձայնագրի ՙՙԱրձագանք՚՚ ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացված` աղետների բժշկության պիլոտային ծրագրի արդյունքների քննարկում, որին մասնակցում էին ծրագրի շվեյցարական և հայկական կողմերի ներկայացուցիչներ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ: Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ շնորհակալություն հայտնեց ծրագիրը մարզում հաջողությամբ իրականացնելու համար, ապա անդրադարձավ նրա շարունակականության անհրաժեշտությանը: Նշվեց, որ ծրագրով մարզի շուրջ 80 բուժաշխատողներ անցել են հրահանգչային կուրսեր և մասնակցել տեղերում անցկացված դասընթացներին ու գործնական վարժանքներին, շնորհիվ որի մարզն այսօր ունի ոչ միայն մասնագիտական գիտելիքներով օժտված, այլև արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի հետ համագործակցելու անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ ունեցող բժշկական անձնակազմ: Ծրագրով բուժհիմնարկներին տրամադրվել են դեղորայք, սարքավորումներ: Այս ամենի հետ դեռևս կան խնդիրներ, որոնց լուծումը կախված է ծրագրի շարունակականությունից: Բարձր գնահատելով աղետների արագ արձագանքման Տավուշի բժշկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ Շվեյցարիայի համադաշնության զարգացման ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխը շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին համատեղ աշխատանքում ունեցած ներդրման համար, նաև նրանց բոլորին, ովքեր աջակցել կամ մասնակցել են ծրագրի իրականացմանը:Քննարկման մասնակիցները արտահայտվեցին ծրագրի արդյունավետության ու շարունակականության օգտին, արվեցին կոնկրետ ու գործնական առաջարկներ: Պարոն Շոխը խոստացավ, որ դրանք անպայման կքննարկվեն և կորոշվեն հետագա անելիքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56