Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սիրելի մայրեր և քույրեր
07.03.2012
Սիրելի մայրեր և քույրեր
Շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի, կապակցությամբ: Ցանկանում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ և Ձեր շուրջը միշտ սփռեք ուրախություն ու երջանկություն: Ամենուր՝ տանը թե աշխատավայրում, կնոջ ներկայությունը վճռորոշ դեր ունի և միշտ իր դրական ու նրբանկատ շտկումներն է մտցնում ցանկացած իրավիճակում: Օր օրի մեր երկրի ու տնտեսության տարբեր բնագավառներում մեծանում է կանանց դերակատարությունը: Մենք բազմիցս համոզվել ենք նաև, թե ինչքան ուժեղ կարող է լինել կինը, բայց ես ցանկանում եմ, որ Ձեր ուժի արտահայտման կարիքն այլևս չլինի, թող կանայք աշխատեն՝ դրսևորելով միայն իրենց մասնագիտական հմտություններն ու հայրենիքին նվիրված մարդիկ դաստիարակեն մեր ապագայի համար:
Սիրելի մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով, մաղթում եմ, որ Ձեր գարնանաբույր տոնի նման միշտ գեղեցիկ լինեք, ընտանիքում՝ սիրված ու երջանիկ, աշխատանքում՝ հաջողակ:
Արմեն Ղուլարյան
ՀՀ Տավուշի մարզպետ