Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանձնարարականներ` հերթական խորհրդակցությունում

06.03.2012


Մարտի 5-ին կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը լսեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների տեղեկատվությունը նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Կրթության, մշակույթի, սպորտի վարչությանը նոր հանձնարարական տվեց աշխատանքային խմբով լինել մարզի այն դպրոցներում, որոնք չունեն անհրաժեշտ պայմաններ ռազմագիտության դասընթացի համար և կաբինետներ ստեղծելու նպատակով ուսումնասիրել համապատասխան շենքային հնարավորությունները: Աշխատանքային խմբում պետք է ընդգրկել նաև քաղաքաշինության վարչության ներկայացուցչին, որը կտա խնդրի մասնագիտական գնահատականը: Իսկ ուսումնասիրության ավարտից հետո առաջիկա շաբաթվա ընթացքում մարզպետի մոտ կհրավիրվի խորհրդակցություն նշված դպրոցների տնօրենների և զինղեկների մասնակցությամբ: Նույն վարչությանը մարզպետը հանձնարարեց հետևողական լինել նաև նախակրթարանների հիմնադրման ծրագրին, որը մեկնարկելու է սեպտեմբերից, և Տավուշի մարզից ընդգրկված են այն 26 համայնքները, որոնցում չեն գործում մանկապարտեզներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի կողմից <<Տավուշ - Օդը Սեն>> ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքը, հաջորդ փուլում մարզի 2 համայնքում մինի ֆերմաներ հիմնելու հնարավոր տարբերակները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը տեղեկատվություն տվեց նաև մարզում ազոտական պարարտանյութի բաշխման ընթացքի վերաբերյալ:
Մարզպետը տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարական տվեց համակարգել համայնքներում առաջիկա ԱԺ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների համապատասխան պայմանների կարգավորման, անձնագրային սեղանների հետ հասցեականության ճշտման, անհրաժեշտության դեպքում նոր տեղամասերի կահավորման գործընթացը: Համայնքների ղեկավարներին առաջարկել գործառույթներն իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած ժամանակացույցին համապատասխան:
Քաղաքաշինության վարչությունը հանձնարարական ստացավ հետամուտ լինել ՀՀ պետբյուջեի միջոցներով մարզում իրականացվող հրատապ ծրագրերի ընթացքին և 3-րդ հրատապ ծրագրի համար նախապատրաստել առաջարկներ` ելնլով համայնքներում բարձրացված խնդիրներից:
Խորհրդակցության ընթացքում մարզպետը հանձնարարեց նաև ներկայացնել տեղեկատվություն մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում սոցիալական փաթեթի ներդրման վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03