Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին տավուշցի բժիշկները
05.03.2012
Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպել էր գիտաժողով նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էր նաև <<Առողջապահության կազմակերպիչների միավորում>> ՀԿ-ի Տավուշի մարզի պատվիրակությունը մարզային խորհրդի նախագահ, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետԿարինե Դովլաթբեկյանի ղեկավարությամբ: Ի թիվս գիտական զեկուցումների, գիտաժողովում նախատեսված էին նաև հանդիսավոր արարողություն, ելույթներ և պարգևատրումներ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից:
Արցախյան պատերազմի ժամանակ իրականացրած մասնագիտական գործունեության համար Տավուշի մարզից ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալով պարգևատրվեցին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, Իջևանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Համլետ Չոբանյանը, իսկ Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը` ԵԿՄ հուշամեդալով: Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը և Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արմեն Բարսեղյանը պարգևատրվեցին ԵԿՄ պատվոգրերով: