Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներառական կրթության մոդելը` առաջինը Տավուշի մարզում

01.03.2012

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Ռուսաստան և Եվրասիա համագործակցության բաժնի ղեկավար Մարիթ Հ. Լիլեալերնը, նախարարության աշխատակազմի ղեկավարի օգնական Ստայեն Իվերսենը և Ջիրիդ Սելիուսը` Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան ներկայացուցիչը: Պատվիրակությունը Հայաստանում է <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով, որի ֆինանսավորումն իրականացվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Նրանց ուղեկցում էին Հայաստանում <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագրի իրականացնողներ դանիական <<Առաքելություն Արևելք>> և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ռաֆֆի Դուդակլյանը և Սուսաննա Թադևոսյանը:
Մարզպետ Արմեն Ղուլարյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց, քանի որ ծրագիրը նրանց աջակցությամբ կարողացան մարզում իրականացնել և ներառական կրթության մոդելը ներդնել: Արդյունքում մարզի 77 հիմնական դպրոցներում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1400 երեխաներ:
Կրթության այդ մոդելը հիմա արդեն ներդրվելու է Երևանում, և սա եզակի դեպքերից է, երբ փոձը մարզից է տեղափոխվում մայրաքաղաք:
Պատվիրակության ներկայացուցիչ Ստայեն Իվերսենը շնորհակալություն հայտնեց մարզպետ Արմեն Ղուլարյանին ընդունելության համար, նշեց, որ իրենք արդեն եղել են դպրոցում, զրուցել ուսուցիչների հետ և արձանագրել, որ նրանք աշխատում են մարզային իշխանությունների հետ սերտ համագործակցության մթնոլորտում: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մարզում ամբոջովին ընկալել են ներառական կրթության սկզբունքները և ճշտությամբ դրանք կիրառում են, ընդգծեց պարոն Ստայենը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26