Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
27.02.2012
Փետրվարի 27-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Լսվեցին վարչությունների պետերի և բաժինների վարիչների զեկույցները նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը ներկայացրեց տեղեկատվություն քաղաքային համայնքներում իրականացվող աղբահանության աշխատանքների վիճակի մասին: Մարզպետը հանձնարարեց մշտական հսկողության տակ պահել ինչպես նշված համայնքների աղբահանության, այնպես էլ մարզկենտրոնով հոսող Աղստև գետի մաքրության ապահովման աշխատանքները: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը զեկուցեց սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից անապահով ընտանիքներին տրվող միանվագ հրատապ դրամական օգնությունների մասին: Խորհրդակցության ընթացքում մարզպետը նոր հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: