Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցությունում
20.02.2012
Փետրվարի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Լսվեց տեղեկատվություն նախորդ խորհրդակցության հանձնարարականների վերաբերյալ: Մասնավորապես քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը քաղաքային համայքների աղբահանության խնդիրներով զբաղվելու հանձնարարականի կապակցությամբ տեղեկացրեց, որ անցնող շաբաթ Իջևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրություն են կատարել, և այն օբյեկտների սեփականատերերը, ովքեր աղբը հատկացված աղբամանները լցնելու փոխարեն , թափում են այլ տեղերում , կամ լցնում են գետը` աղտոտելով այն, խիստ զգուշացվել են: Աղբավայր դարձած տարածքները չմաքրելու դեպքում նրանք կտուգանվեն: Առաջիկա շաբաթվա ընթացքում նման ուսումնասիրություններ կկատարվեն նաև մյուս համայնքներում:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը տեղեկացրեց մարզի համայնքներում ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի ստացման համար ցուցակագրման ընթացքի մասին, որը ՀՀ կառավարությունը շուկայականից ցածր գներով հատկացնում է գյուղացիական տնտեսություններին գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար:
Խորհրդակցության ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը հանձնարարականներ տվեց նաև կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության վարչություններին կապված դպրոցական օլիմպիադաների պատշաճ կազմակերպման, <<Ընտանեկան նպաստ>> համակարգում միանվագ հատկացվող գումարների հասցեականության, ճանապարհների պահպանության և շահագործման խնդիրների վերաբերյալ: Համապատասխան վարչություններին հանձնարարականներ տրվեց նաև ելնելով Նոյեմբերյանի տարածաշրջանում նախորդ շաբաթ մարզպետի մոտ ընդունելության եկած քաղաքացիների բարձրացրած հարցերից:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հանձնարարվեց պատրաստել շրջաբերական համայնքների ղեկավարներին` ապահովելով իրազեկումը Հանրային հեռուստաընկերության եթերում <<Իմ տաղանդավոր ընտանիքը >> հեռուստանախագծի մեկնարկի և Տավուշի մարզում այդ նպատակով կայանալիք ընտրության վերաբերյալ: :