Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
17.02.2012
2012թ. փետրվարի 16-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասնմեկ քաղաքացիներ Նոյեմբերյան քաղաքից և տարածաշրջանի գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասնմեկ քաղաքացիներից երեքը՝ դիմել էին ֆինանսական աջակցության, չորսը` աշխատանքի տեղավորման, մեկը` բնակարանի և երեքը այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդիրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: