Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում
13.02.2012
Այսօր` փետրվարի 13-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Տեղեկատվություն տրվեց նախորդ խորհրդակցության հանձնարարականների վերաբերյալ: Մասնավորապես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որպես աջակցություն մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզ. վառելիքի ձեռքբերման ընթացքը համայնքներում: Քննարկվեցին նաև մարզի կրթական, առողջապահության, ճանապարհաշինության ոլորտների հարցեր, անչափահասներին վերաբերող խնդիրներ:
Մարզպետ Արմեն Ղուլարյանը հանձնարարական տվեց քաղաքաշինության վարչությանը համայնքների ղեկավարների հետ համատեղ խստորեն զբաղվել մարզի քաղաքների աղբահանության խնդիրներով, մասնավորապես ուշադրություն դարձնել Աղստև գետի մաքրության ապահովմանը: