Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

10.02.2012

Տավուշի մարզպետարանում փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասնհինգ քաղաքացիներ Իջևան քաղաքից և տարածաշրջանի գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասնհինգ քաղաքացիներից չորսը՝ դիմել էին ֆինանսական աջակցության, հինգը` աշխատանքի տեղավորման, մեկը` բնակարանի և չորսը այլ բնաույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդիրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Դրանց պատասխանը քաղաքացիներին կտրվի սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59