Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
09.02.2012
Համաձայն մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ՍԾՏԳ-ներից ստացված տվյալների, 2012թ. հուվար ամսին մարզում ընտանեկան նպաստ են ստացել 4085 ընտանիքներ, որից 1543-ը Իջևանի, 917-ը Դիլիջանի, 862-ը Բերդի և 763-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Հրատապ դրամական օգնություն են ստացել 171 ընտանիքներ /Իջևանում՝ 66, Դիլիջանում՝ 34, Բերդում՝ 44 և Նոյեմբերյանում՝ 27/, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ են ստացել 139 ընտանիքներ / Իջևանում՝53 , Դիլիջանում՝ 14, Բերդում՝ 38 և Նոյեմբերյանում՝ 34/, որից 25-ը 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ են: