Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելություն Տավուշի մարզպետարանում

08.02.2012

Այսօր` փետրվարի 8-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց GIZ /Գերմանական միջազգային համագործակցություն, իրավահաջորդն է Գերմանական տեխնիկական համագործակցության/ կազմակերպության փորձագետներ Յոխեն Գուլին և Ֆիլիպ Շուքին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Մարզպետ Արմեն Ղուլարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ GTZ-ը /Գերմանական տեխնիկական համագործակցություն/ առաջին միջազգային կազմակերպություններից է, որ սկսեց աշխատել Տավուշի մարզում և մեծ ներդրումներ կատարեց: GIZ –ի փորձագետ, քաղաքների ցանցի խորհրդատու Յոխեն Գուլին ընդգծեց հանդիպման կարևորությունը և նշեց, որ այն նպատակ ունի քննարկելու առաջարկներ` հետագայում իրականացվող ծրագրերում դրանք ընդգրկելու համար: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի կողմից թվարկվեցին այն գործիքները, որոնք ծրագրերի ավարտից հետո էլ գործում են մարզում, մասնավորապես համայնքների միությունները, արագ արձագանքման կառույցների վաղ ազդարարման համակարգերը, աշխատաշուկայի ուսումնասիրությամբ զբաղվող զբաղվածության ֆորումը: Երկուստեք մեծ ձեռքբերում համարվեց Գերմանիայի Ռեգենի շրջանի հետ կապերի հաստատումն ու նաև DVV-ի հետ համատեղ Իջևանում մեծահասակների կրթության կենտրոնի ստեղծումը:
GIZ-ի փորձագետները շնորհակալություն հայտնեցին հանդիպման ընթացքում ստացած տեղեկատվության, հնչած առաջարկների համար, գոհունակությամբ ընդգծեցին, որ դրանք շատ հետաքրքիր էին և այսուհետ իրենց գործընկերների հետ պիտի քննարկեն, թե որ ծրագրերի շրջանակներում կարող են իրականացնել կատարված առաջարկները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05