Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գենդերային հարցերով հանձնաժողովի նիստում

02.02.2012

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի <<Գենդերային քաղաքականության 2011-2015 թ.թ. ռազմավարական ծրագիրը և գենդերային քաղաքականության 2011 թ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> որոշման պահանջը, Տավուշի մարզպետի 2011 թվականի հունիսի 23-ի կարգադրությամբ մարզում ստեղծվել է գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էր նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Վերոհիշյալ հանձնաժողովը, որի կազմի մեջ ընդգրկված են մարզպետարանի ստորաբաժանումների, համայնքապետարանների աշխատակազմերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անցկացրեց այս տարվա առաջին նիստը, որտեղ քննարկվեց գենդերային քաղաքականությանն ուղղված միջոցառումների շարքը, որոնք պետք է իրականացվեն մարզում 2012 թվականին: Վերջնական տեսքի բերելուց հետո այդ միջոցառումները կդառնան 2012-ի ծրագիրը: Նիստի ընթացքում քննարկվեցին նախանշված միջոցառումների նպատակահարմարությունը, դրանց արդյունավետությունը, օգտվողների, շահառուների խմբերը: Ընտրվեցին նրանք, որոնք հանձնաժողովի անդամների կարծիքով առավելագույս կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18