Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում
31.01.2012
Հունվարի 30-ին կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունում , որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քննարկեց նախորդ շաբաթ տեղի ունեցած խորհրդակցության հանձնարարականները, առաջիկա շաբաթվա անելիքները և տվեց նոր հանձնարարականներ: Տեղեկատվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Մասնավորապես , գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը տեղեկատվություն հաղորդեց մարզում սերմնաբուծության և սերմարտադրության, ազոտական պարարտանյութի համայնքներ տեղափոխման ծրագրերի ընթացքի մասին: Մարզպետը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հետ միասին բնակչությանն ապահովել տեղեկատվությամբ ազոտական պարարտանյութի հատկացման պայմանների և գնի վերաբերյալ: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունը հանձնարարական ստացավ ուշադրության կենտրոնում և հսկողության տակ պահել համայնքներում մայրուղիներին հարակից ջրագծերի վթարման, համայնքներում աղբահանության ուղղությամբ տարվող աշխատանքները: