Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՙՙԱՐՋՈՒԿԻ՚՚ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
30.01.2012
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ռուսական ,,Արջուկ,, միջազգային խաղ-մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Հիմնադրամի նախաձեռնությամբ 2010թ. պաշտոնապես մեկնարկած մրցույթին մարզը 2011թ. մասնակցել է առաջին անգամ: Խաղ-մրցույթը հիշեցնում է ,,Կենգուրու,, միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, մի տարբերությամբ, որ ,,Արջուկի,, դեպքում առաջադրանքները վերաբերում են ռուսաց լեզվին: Մրցույթն անց է կացվում թեստային համակարգով, և թեստերի մեջ կան լեզվի և գրականության իմացությունը, ընդհանուր գիտելիքները, լեզվամտածողությունն ու հնարամտությունն ստուգող ոչ ստանդարտ հարցեր: Մրցույթի հիմնական սկզբունքն այն է, որ երեխաների նախնական ընտրություն չի կատարվում. մասնակցում են բոլոր ցանկացողները, որովհետև մրցույթի գլխավոր նպատակը ռուսաց լեզուն երեխաների համար սիրելի ու մատչելի դարձնելն է: Տավուշի մարզից ՙՙԱրջուկի՚՚ հաղթողներ են ճանաչվել Հասմիկ Մելքումյանը /Իջևանի թիվ 1 դպրոց/, Ֆրունզիկ Աղբալյանը /Բերդի թիվ 4 դպրոց/, Աստղիկ Ամիրյանը /Դիլիջանի Վ.Անանյանի անվան դպրոց/, Աննա Մելիքսեթյանը /Իջևանի թիվ 5 դպրոց/, Սոնա Հովակիմյանը / Բերդի թիվ 3 դպրոց/, Նելլի Առաքելյանը /Բերդի վարժարան/, Արմինե Քոչարյանը /Դիլիջանի թիվ 2 դպրոց/, Էրիկ Մելքումյանը /Բերդի վարժարան/, Ժիրայր Մելքոնյանը /Դիլիջանի թիվ 5 դպրոց/, Ժաննա Քոսակյանը /Բերդի ավագ դպրոց/, Լուիզա Մելիքսեթյանը /Իջևանի ավագ դպրոց/, ովքեր էլ ՙՙԱյբ՚՚ կրթական հիմնադրամի կողմից ստացան մրցանակները: