Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցություն ֆրանկոֆոնիայի և տուրիզմի ծրագրերի շրջանականերում

27.01.2012

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունեց Ֆրանսիայի Վալանս քաղաքի ներկայացուցիչ, քաղաքապետարանում արտաքին կապերը համակարգող մասնագետ Բաբա Սադա Սոուին: Նրան ուղեկցում էր Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ֆրանսիացի հյուրը մարզպետին փոխանցեց Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի ողջույնները և նշեց, որ ինքը մարզում է գտնվում Ֆրանկոֆոնիայի և տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում: Ըստ Բաբա Սադա Սոուի, նրանք արդեն բավականին ժամանակ է աշխատում են մարզում, 5 ամիս այստեղ է գտնվել իրենց կողմից ուղարկված մասնագետը, որը ուսումնասիրել է Իջևան և Դիլիջան քաղաքների հնարավորությունները տուրիզմի զարգացման ոլորտում: Ծրագիրն ուսումնասիրման փուլից աստիճանաբար անցնում է առավել գործնականին և ամռանը այն արդեն կսկսի առավել ակտիվ գործել:
Մարզպետ Արմեն Ղուլարյանը ի դեմս հյուրի շնորհակալություն հայտնեց ողջ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Ապա ընդգծեց, որ Ֆրանսիայի հետ Տավուշի մարզը բարեկամական սերտ հարաբերությունների մեջ է, և թե Վալանս քաղաքը, թե Օ դը Սեն նահանգը մեծ աշխատանքներ են կատարում մարզի տարբեր համայնքներում: Նշեց մարզի տուրիզմի ոլորտում առկա հնարավորությունները և համագործակցության հնարավոր տարբերակները:
Երկուստեք պայմանավորվածություն ձեռ բերվեց ծրագրի շրջանակներում կոնկրետ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03