Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

27.01.2012


Հունվարի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացած նիստի օրակարգում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության 2011թ. գործունեությունն էր: Նիստին մասնակցում էին ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, ակադեմիկոս Համլետ Մաթևոսյանը: Բացելով նիստը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ, ապա անցավ օրակարգի հարցերին: Օրակարգի առաջին հարցով Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Վաղինակ Հովսեփյանը հանդես եկավ 2011թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները՝ պարոն Հովսեփյանը նշեց, որ դրանք միտված են եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանն ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Զեկուցողը մանրամասն անդրադարձավ վարչության բոլոր ստորաբաժանումների գործունեությանը, ինչպես նաև նեկայացրեց այն խնդիրները, որոնց լուծմամբ ավելի օպերատիվ կդառնան աշխատանքները: Օրակարգի հաջորդ հարցերով կատարած աշխատանքների մասին զեկուցեցին տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ՝ Տավուշի մարզային հրդեհային տեսչության պետ Արմեն Համբարձումյանը, մարզային օդերևութաբանական ծառայության պետ Էդիկ Միրզոյանը և մարզային սեյսմիկ ծառայության պետ Գարիկ Սանթրոսյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ արվեցին կոնկրետ առաջարկներ: Իր խոսքում ակադեմիկոս Համլետ Մաթևոսյանը նշեց ոլորտում աղետների բժշկական համակարգի ստեղծման, տարբեր կառույցների ներգրավման, նրանց ուսուցման կարևորությունը՝ կանխարգելիչ լրջագույն նախապայման համարելով առաջին հերթին գիտելիքն ու պատրաստականության բարձրացումը, ինչպես նաև տարածքային վարչության կապը բոլոր ստորաբաժանումների հետ: Ամփոփելով նիստը՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը բարձր գնահատեց Տավուշի մարզային փրկարարական վարչության 2011թ. կատարած աշխատանքը՝ նշելով, որ մարզի փրկարարների թե սպայական կազմը և թե կրտսեր աշխատողները աչքի են ընկել իրենց բարձր որակավորմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59