Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
24.01.2012
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Բերդ քաղաքում հունվարի 21-ին անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել քսաներկու քաղաքացիներ Բերդ քաղաքից և Այգեձոր գյուղից: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ` մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Դրանց պատասխանը քաղաքացիներին կտրվի սահմանված ժամկետներում: