Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ ԵՆ
10.01.2012
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի հաղորդմամբ մարզի հանրակրթական դպրոցներում, Տավուշի մարզպետի կարգադրությամբ, ձմեռային արձակուրդները երկարացվել են մինչև հունվարի 15-ը ներառյալ, և ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը կմեկնարկի հունվարի 16-ից: Ձմեռային արձակուրդների երկարացումը կատարվել է գարնանային արձակուրդների հաշվին: Իսկ մարզի ավագ դպրոցներում 2-րդ կիսամյակը կսկսեն հունվարի 11-ից: