Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը

10.01.2012

ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց 2012 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էր մարզպետարանի ամբողջ աշխատակազմը: Մեկ անգամ ևս Ամանորը շնորհավորելուց հետո, մարզպետը նշեց, որ պետք է առավել ջանադրաբար և նոր լիցքերով աշխատել, քանի որ պատասխանատու տարի է. 2012-ին անցկացվելու են համապետական ընտրություններ` Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարմամ մարմինների: Ապա մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանն ամփոփ ներկայացրեց հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթների ընթացքի և դպրոցականների ձմեռային արձակուրդը երկարացնելու մասին տեղեկատվություն: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև գյուղատնտեսության, քաղաքաշինության ոլորտների աշխատանքներին: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26