Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

27.12.2011

Սիրելի տավուշցիներ
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք 2012 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի ու տնտեսական առաջընթացի ժամանակաշրջան, իսկ բոլորիս ընտանիքների համար՝ բարեկեցության տարի:
Ավանդույթի համաձայն, մինչ Նոր տարին դիմավորելը, ամփոփում ենք նախորդը: 2011 թվականին նույնպես Տավուշի մարզում կյանքի կոչվեցին ծրագրեր, ինչի արդյունքում, կարող ենք ամրագրել, որ մարզի զարգացմանն ուղղված մի խումբ միջոցառումներ արդեն իրականություն դարձան: Եվ պետական բյուջեի, և միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով մարզում լուծվեցին տարբեր ենթակառուցվածքների հիմնանորոգման, վերականգնման ու կառուցման խնդիրներ, որոնք ընդգրկում են ճանապարհաշինության, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, մասնավորապես ոռոգման համակարգերի ոլորտները: Բացի նախատեսվածից, մեծ թվով աշխատանքներ կատարվեցին նաև անցնող տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ մարզում հրատապ խնդիրների լուծման համար արտահերթ հատկացված գումարներով: Արդյունքում մարզի շատ համայնքներում բարեկարգվեցին փողոցներ, վերանորոգվեցին դպրոցներ, անցկացվեցին ջրագծեր:
Ուրախացնող փաստ է, որ մարզի առանձին համայնքներ նախորդ տարվա ընթացքում կարողացան որոշ խնդիրներ լուծել նաև սեփական եկամուտների հավաքագրման հաշվին: Ճկուն ու ճիշտ հաշվարկված բյուջե ունենալն արդեն շատ համայնքների համար դարձել է գործելաոճ, ինչը տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին ձևավորված աշխատանքային մշակույթ է:
2011 թվականը գյուղատնտեսական առումով բարեբեր էր ու բերքառատ մարզի գյուղացիական տնտեսությունների համար: Անասնապահության զարգացման նպատակով 2011-ին մեկնարկնել է Հեռագնա արոտների կառավարման ծրագիրը, որը, համոզված եմ, բարեհաջող ընթացք կունենա:
2012-ին բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու ու դեռ երկար ճանապարհ պետք է անցնեք բարեկեցիկ ու պատշաճ մակարդակով ապրելու համար: Սակայն մեկնարկած և նախատեսված ծրագրերը նույնպես շատ են: Հավատացնում եմ, որ համբերությունն ու միասնական աշխատանքը մեզ բերելու են ցանկալի արդյունքի:
Սիրելի տավուշցիներ, ամփոփելով խոսքս, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ բոլորիս ընտանիքներին առողջություն և երջանկություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57