Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
22.12.2011
ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1786-Ն որոշմամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացվել է արևածաղկի ձեթ, որը որպես սոցիալական աջակցություն ՀՀ մարզպետարանների միջոցով կտրամադրվի անապահով ընտանիքներին: Համաձայն նույն որոշման, 3 շիշ ձեթ կտրամադրվի 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության ,,0՚՚ միավորից բարձր միավոր ունեցող յուրաքանչյուր ընտանիքի:
Ինչպես նշեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, մարզպետարանի աշխատակազմի ՍԾՏԳ-ներում դեկտեմբերի 1-ի դրությամբ փաստագրված /հաշվառված/ և անապահովության ,,0՚՚ միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների թիվը 15300 է, որից 5853–ը Իջևանում, 2178-ը Դիլիջանում, 4275-ը Բերդում և 2994-ը Նոյեմբերյանում: Բեռն արդեն տեղափոխված է մարզ, պահեստավորված, և 1-2 օրվա ընթացքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ,,Նորք՚՚ տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրված ցուցակների համաձայն, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով կիրականացվեն բաշխման աշխատանքները: