Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԻՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

22.12.2011

   ՀՀ Անկախության  20-ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ  մասնաճյուղային մրցույթ վոլեյբոլ մարզաձևից: 17 թիմերի թվում մրցույթին մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տղամարդկանց վոլեյբոլի թիմը: Հաղթելով 3 թիմի` մեր մասնաճյուղի  ներկայացուցիչները դուրս եկան եզրափակիչ, որտեղ խաղացին ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի թիմի հետ: Եզրափակիչում պարտություն կրելով` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմը գրավեց երկրորդ տեղը:  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլի թիմը ձևավորվել է 2010 թվականին, մարզիչն է  մասնաճյուղի մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը: Պարգևատրման արարողության ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել թիմի անդամներին և  մարզչին  այդքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքի հասնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18