Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԻՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
22.12.2011
ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ մասնաճյուղային մրցույթ վոլեյբոլ մարզաձևից: 17 թիմերի թվում մրցույթին մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տղամարդկանց վոլեյբոլի թիմը: Հաղթելով 3 թիմի` մեր մասնաճյուղի ներկայացուցիչները դուրս եկան եզրափակիչ, որտեղ խաղացին ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի թիմի հետ: Եզրափակիչում պարտություն կրելով` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմը գրավեց երկրորդ տեղը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլի թիմը ձևավորվել է 2010 թվականին, մարզիչն է մասնաճյուղի մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը: Պարգևատրման արարողության ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել թիմի անդամներին և մարզչին այդքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքի հասնելու համար: