Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԻ

20.12.2011


Արման Ուլիխանյանը ՀՀ ԿԳ նախարարության Դիլիջանի երաժշտական դպրոցի հինգերորդ դասարանի սան է: Նա սովորում է լարային բաժնում և հաջողությամբ հանդես գալիս որպես ջութակահար: Սակայն Արմանի նախասիրությունների և հնարավորությունների շրջանակը բավականին լայն է, հատկապես արվեստի ոլորտում: Բացի նվագելը, նա նաև հաջողությամբ երգում է և նկարում: Օրերս Երևանում, Մոսկվայի տանը, մեծ շուքով նշվեց հռչակավոր ջութակահարուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 85-ամյակը, որին նախորդել էր ՙՀայկական աղեղնային արվեստի կատարողներ՚ թեմայով շարադրության մրցույթը հանրապետության արվեստի և երաժշտական դպրոցների սաների միջև: Մրցույթին իր մասնակցությունն էր բերել նաև Արմանը` ներկայացնելով բովանդակալից և հետաքրքիր մի պատմություն, որն էլ, բավականին լուրջ մրցակցությամբ, խստապահանջ ժյուրիի կողմից արժանացավ առաջին կարգի մրցանակի` հետ թողնելով մայրաքաղաքի և այլ մարզերի երեխաների աշխատանքները: Մրցանակը Արմանն ստացավ հռչակավոր ջութակահարուհու դստեր` Նունե Շամախյանի ձեռքից: Մեկ անգամ չէ, որ Արման Ուլիխանյանը մարզի, քաղաքի և կրթօջախի անունը հնչեցրել է հանրապետական տարբեր բեմերից: 2009 թվականին ՙՆոր շնորհալիներ՚ մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնում նա դարձել է դափնեկիր երգի գծով` զբաղեցնելով 2-րդ պատվավոր տեղը: Որպես ջութակահար մասնակցում է կրթօջախում և համայնքում կազմակերպվող միջոցառումներին: Փափագում է բարձունքների հասնել նաև որպես ջութակահար: Նա հասցրել է հաջողություններ գրանցել նաև գեղանկարչության ասպարեզում` մասնակցելով բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների:Կրթօջախի տնօրեն Հասմիկ Մկրտումյանի համոզմամբ այս հաղթանակները և հաջողությունները թերևս սկիզբն են Արմանի հետագա ստեղծագործական հարուստ կյանքի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57